Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում երեկվա հարձակման հետևանքով վիրավորվածներին՝ նաև Հայաստանի երկու քաղաքացիներին, հատուկ չվերթով տեղափոխել են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար՝ Թվիթերում գրում է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: