Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Թռչունը թռավ»

«Թռչունը թռավ»
16.07.2017 | 02:53

«Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»,- հայազգի հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը թվիթերյան իր էջում նախօրեին հայտնել էր թուրքական բանտից փախչելու մասին: Իրավապահ մարմիններն առայժմ չեն մեկնաբանել Նիշանյանի փախուստի լուրը: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Նիշանյանը երեկ առավոտյան դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և այդպես էլ չի վերադարձել:

Նա, որ անազատության մեջ էր 2014 -ից ի վեր, Dogan-ի հետ հեռախոսազրույցում նշել է՝ բանտում չէ՝ չհաստատելով երկրից հեռանալու տեղեկությունը: «Այլևս բանտում չեմ և վերադառնալու մասին չեմ մտածում: Ես էլ չգիտեմ, թե որտեղ եմ»,- ասել է Նիշանյանը: Hurriyet-ի հետ զրույցում էլ հայազգի լեզվաբանը նշել է, որ Թուրքիայից փախչելը ընդամենը գումարի հարց է: «3,5 տարին նույնիսկ շատ էր՝ անարդար, անօրինական պատիժների ենթարկվելու համար: Եվս 3 տարի չէի կարող դիմանալ: Եվ այստեղ, և արտասահմանում կարող եմ լինել: Որոշ ժամանակ անց արտերկիր էլ կարող եմ մեկնել: Սակայն Թուրքիան մեր երկիրն է: Անշուշտ մի օր վերադառնալու ենք: Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Ինչպես տեսնում եք՝ որոշակի գումարի դիմաց բոլորն էլ կարող են փախչել»,- ասել է Նիշանյանը՝ հավելելով, որ 48 ժամ սպասելու կարիք չկա, և իրեն արդեն փախած բանտարկյալ կարող են համարել:


Ի պատասխան Haberturk-ի հարցի, թե ինչպե՞ս է հաջողել փախչել բանտից, Նիշանյանը նշել է, որ երբ ժամանակը գա, կներկայացնի բոլոր մանրամասները:
2014-ին Սևան Նիշանյանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Տարիներ շարունակ Նիշանյանին ազատ արձակելու կոչեր հնչեցող մտավորականները պնդում են, որ նրան ազատազրկել են թուրքական իշխանություններին և պաշտոնական պատմագրությունը քննադատելու համար: 2008-ին Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել Նիշանյանի հեղինակած «Սխալ Հանրապետություն կամ 51 հարց Քեմալիզմին և Աթաթուրքին» գիրքը, որտեղ նա անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ ժամանակակից թուրքական պետությունը հայերի, հույների և ասորիներին

Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ