Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կրտսեր եղբայրը՝ Հոսեյն Ֆերեիդունը, ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով:
«Այս անձի վերաբերյալ տարբեր հետաքննություններ են իրականացվել: Այլ մարդիկ ևս ներգրավվել են քննության շրջանակներում, նրանցից ոմանք բանտում են»,- այսօր հայտարարել է Իրանի արդարադատության նախարարության խոսնակ, նախարարի առաջին տեղակալ Ղոլամ Հոսեյն Մոհսելի Էժեյին:
«Երեկ հայտարարվեց նրա ազատ արձակման համար գրավի չափը, բայց քանի որ նա չկարողացավ մուծել, տեղափոխվեց բանտ»,- ասել է Էժեյին: Ֆերեիդունին, որ նաև նախագահի օգնականն է, իշխանության քննադատները երկար ժամանակ մեղադրում էին ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի մեջ: