Իրանի դատարանը ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող անձին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով՝ հայտարարել է դատարանի մամուլի խոսնակը՝ առանց նշելու դատապարտվածի անունը և դատավճռի կայացման օրը: Խոսնակը հավելել է, որ դատապարտվածը ԱՄՆ-ի և մեկ այլ երկրի քաղաքացիություն ուներ:
«Այդ անձը տեղեկություններ էր հավաքագրում և ուղղակիորեն ուղղորդվում էր ԱՄՆ-ի կողմից»,- ասել է խոսնակը: Հունվարին Թեհրանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ շուրջ 70 «լրտեսներ» իրենց պատիժն են կրում Թեհրանի բանտերում: Հոկտեմբերին էլ ամերիկա-իրանական բիզնես խորհրդատու Սիամակ Նամազին և նրա 80-ամյա հայրը՝ Բաքեր Նամազին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախկին պաշտոնյան, դատապարտվեցին 10 տարվա ազատազրկման «լրտեսության և ամերիկյան կառավարության հետ համագործակցելու համար»: