Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է` ռազմական նոր վարկի ձեռքբերման շուրջ՝ ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նա չի նշել, թե ինչ գումարի մասին է խոսքը` հավելելով, որ քննարկումները սկսվել են այս տարի: Անցած տարի հաղորդվեց, որ Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի չափով պետական վարկ է հատկացրել՝ ռուսական զենք գնելու համար: