Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Անկարան հորդորում է Վաշինգտոնին սահմանափակել Գյուլենի տեղաշարժը

Անկարան հորդորում է Վաշինգտոնին սահմանափակել Գյուլենի տեղաշարժը
17.07.2017 | 18:35

Անկարան հորդորում է Վաշինգտոնին սահմանափակել ԱՄՆ- ում ապրող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի տեղաշարժն ու մանրազնին քննության ենթարկել նրա շփումներն աշխարհի հետ: «Վաշինգտոնը պետք է օգնի մեզ գտնել նոր վկայություններ, որոնք կապացուցեն, որ հենց նա էր կազմակերպել Թուրքիայում անցած տարի իրականացված հեղաշրջման փորձը»,- «Ռոյթերզ»-ին ասել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը՝ հավելելով. «Ամերիկան պետք է օգնի մեզ այս հարցում, քանի որ մենք այստեղ մեր ազգային հետախուզական կառույցները չունենք»: Հեղաշրջման փորձից մեկ տարի անց Թուրքիայի դեսպանը չի թաքցրել՝ Անկարայում հիասթափված են Վաշինգտոնի դիրքորոշումից՝ մինչ օրս ԱՄՆ իշխանությունները նույնիսկ չեն էլ ակնարկել, թե ինչ են մտադիր անել Փենսիլվանիայում բնակվող 79-ամյա Գյուլենի հետ: Քըլըչը պնդել է, թե Դոնալդ Թրամփի վարչակազմն իր նախորդից ավելի լուրջ է մոտենում Գյուլենին արտահանձնելու պահանջին, խուսափելով ասվածն ապացուցող փաստեր ներկայացնել: Ամիսներ առաջ՝ մինչ Վաշինգտոն մեկնելը, Էրդողանը խոստացել էր հարցը շատ կտրուկ բարձրացնել նախագահ Թրամփի հետ հանդիպմանը, չնայած խոստումներին նա ձեռնունայն էր վերադարձել հայրենիք: Դեսպանի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաները Անկարայից պահանջել են Գյուլենի մեղքն ապացուցող նոր վկայություններ՝ ավելի վաղ ուղարկված 84 արկղ փաստաթղթերից բացի:


«Հիմա մենք աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասել է թուրք դեսպանը, ընդունելով, որ բավական բարդ է հստակ փաստեր գտնել Գյուլենի մասնակցության վերաբերյալ, որը նախընտրում է մենակյաց կյանք վարել արդեն շուրջ քսան տարի:
Գյուլենի մամուլի հարցերով խորհրդական Ալպ Ասլանդողանն իր հերթին մանրամասնել է՝ հոգևորական գործիչը չունի հեռախոս, չի օգտվում բջջային կապից ու ինտերնետային նամակագրությունից: «Չեմ կարծում, թե նրա շփումները հետաքննելու պահանջը որևէ արդյունքի բերի»,- ասել է Ասլանդողանը, պնդելով, որ Գյուլենի դեմ ցուցմունքները կորզվել են բռնությունների միջոցով:
ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել թուրք դեսպանի հայտարարություններն ու Գյուլենի արտահանձնման հերթական պահանջը:
«Ռոյթերզը» փաստում է՝ Անկարայի ակնկալիքները հօդս ցնդեցին անցած փետրվարին, երբ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարական ներկայացրեց՝ ռուսների հետ իր կապերը թաքցնելու պատճառով: Ավելի ուշ պարզվեց, որ նախագահական ընտրություններից առաջ Ֆլինը կես միլիոն դոլար էր ստացել Անկարայից՝ Թուրքիայի կառավարության շահերը ներկայացնելու համար: «Մենք կուզենայինք, որ նա մնար իր պաշտոնում»,- «Ռոյթերզի» հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը։

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ