Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հուլիսի 17-ից 20-ը ներառյալ օրական մի քանի ժամով փակ է լինելու՝ կատարվում են ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրման աշխատանքներ, անհրաժեշտ է պարբերաբար դադարեցնել ավտոմեքենաների երթևեկությունը: Նախատեսվում է հուլիսի 17- 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից երեկոյան ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհը օրական մի քանի անգամ փակել 2 ժամով:
Ըստ ՏԿՏՏՆ-ի, նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո: