Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արմեն Աշոտյան. Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու խնդիր օրակարգում չկա և չի լինի

Արմեն Աշոտյան. Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու խնդիր օրակարգում չկա և չի լինի
18.07.2017 | 01:32

Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու խնդիր օրակարգում չկա և չի նախատեսվում՝ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում է և մասնակցել է ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը:


«Հանդիպումն անցել է շատ բաց, գործընկերային քննարկման ձևաչափով։ Հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը, այդ թվում՝ միջխորհրդարանական, թույլ է տալիս լինել առավելագույնս ազնիվ։ Մեր գործընկերների հիմնավորումներին տեղում հնչել է մեր պատասխանը, հենց իմ շուրթերից՝ Հայաստանում ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի խնդիր օրակարգում չկա և չի նախատեսվում: ՈՒզում եմ այս հանգամանքը միանգամից շեշտել, որպես անառողջ քննարկումներին վերջ տալու իրողություն»,- հայտարարեց Ա. Աշոտյանը:
«Մենք լսեցինք մեր գործընկերների հիմնավորումները, հանգամանորեն բերեցինք մեր հիմնավորումները, որոնց մեջ ի սկզբանե շեշտադրում էր դրված, որ վարորդական իրավունքների ճանաչման, և առհասարակ, ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի խնդիր Հայաստանում չկա և չի լինելու։ Դրա փոխարեն ռուսաց լեզվի դասավանդման մակարդակի բարելավման, ներկայացված հումանիտար ոլորտի փոխհարաբերությունների ինտենսիվ մակարդակի մասին հաղորդվել է տեղեկատվություն»,- ընդգծեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ ռուս փոքրամասնությանը տրված է պատգամավորական երաշխավորված մանդատ։


«Հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում շատ ինտենսիվ զարգանում են և ռուսաց լեզուն մենք դիտարկում ենք որպես համաշխարհային նշանակության լեզուներից մեկը, որը նաև ռուսական քաղաքակրթության ժառանգության բանալի է, սակայն, Հայաստանում սահմանադրական կարգավիճակ շնորհելու որևէ հիմքեր և հեռանկարներ չունի»,- ընդգծեց Ա. Աշոտյանը:
Նրա խոսքով, վարորդական իրավունքների ճանաչման խնդիրը երկու կողմերը պայմանավորվեցին քննարկումների առարկա դարձնել այլ հարթությունների մեջ։
«Պայմանավորվեցինք համատեղ քննարկումների ձևաչափ ունենալ, որպեսզի ոչ միայն այդ, այլև մի շարք այլ խնդիրներ միջխորհրդարանական քննարկման արդյունավետ ձևաչափերով հետագայում մանրամասն քննարկվեն։ Երկու խոսնակներն այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերեցին, օրինակ՝ համատեղ խորհրդարանական լսումներ անցկացնելու»,- տեղեկացրեց Ա. Աշոտյանը:


Նա նաև նշեց, որ այդ թեմայի շահարկումները անարդյունավետ են և որևէ իրական հիմնավորում չունեն։ «Կարծում եմ, որ նման լրահոսն ավելի շատ ռուսական լրատվամիջոցների կողմից է տարածվում՝ խնդրին կարևորություն տալու համար։ Այլապես, որպեսզի ինֆորմացիան սպառիչ լիներ, անպայման պետք է հնչեր, որ հայկական կողմը, մասնավորապես ես, այդ պահին ասաց այն, ինչն արդեն նշեցի»,- հայտարարեց Ա. Աշոտյանը:

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ