Հուլիսի 19-22-ին Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38-39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Հուլիսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում հուլիսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: