Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի

Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի
18.07.2017 | 14:03

Հայաստանը ԵԱՏՄ- ից դուրս գալու գործընթաց պետք է սկսի՝ հայտարարել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի վերջին օրենսդրական փոփոխությանը, որով Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում։

«Պետդումայում ընդունված օրենսդրական փոփոխության համաձայն՝ միայն Ղազախստանի և Բելառուսի վարորդներին է թույլատրվում Ռուսաստանում աշխատել, այսինքն՝ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի նկատմամբ։ Երբ այս մասին հայտնի դարձավ, ես ահազանգում էի, որ այդ օրենքում հստակ ուղերձ կա, որ մենք պարտավոր ենք ռուսերենն ընդունել երկրորդ պաշտոնական լեզու, որպեսզի ընդառաջ գնանք այդ օրենսդրական փոփոխությանը։ Փաստորեն, այդ մտահոգությունն այսօր հաստատվել է։ Արդեն Պետդումայի խոսնակ Վոլոդինի կողմից ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ այդպիսի առաջարկ է արվել։ Սա հստակ մոտեցում է և բացահայտում է՝ ինչու են օրենքը այդպես ընդունել, որ ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու ընդունենք»,-ասել է պատգամավորը։ Էդմոն Մարուքյանը առաջարկում է կյանքի կոչել ԵԱՏՄ համաձայնագրի դրույթները, որը ավելի մեծ ուժ ունի, քան Պետդումայում ընդունված որոշումները. «Պետք է ուղղակի կյանքի կոչել ԵԱՏՄ համաձայնագիրը, որը որպես միջազգային փաստաթուղթ ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ցանկացած այլ ակտ, որն ընդունվել է Պետդումայի կողմից, հիմա եթե դա չեն կիրառելու` Եվրասիական համաձայնագրի այդ կետը, Հայաստանը պետք է Եվրասիական միությունից դուրս գալու հարց բարձրացնի։ Անիմաստ է գտնվել մի միության մեջ, որտեղ մեր ձայնը լսելի չէ և մեր շահերը հաշվի առնված չեն, Հայաստանը պետք է սկսի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց»։ Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանում ընդունված այս փոփոխությունը վկայում է, որ ՀՀ իշխանությունը թույլ է տվել, որ Ռուսաստանն արդեն այս մակարդակով քայլեր կատարի Հայաստանի սուվերենության դեմ. «Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունն այնքան է թույլ է, որ թույլ է տվել, որ Հայաստանի սուվերենության դեմ այսպիսի քայլեր կատարել։ ՀՀ իշխանությունները պիտի գնան ինքնահրկիզման, սա խայտառակ վիճակ է»։

Դիտվել է՝ 2320

Մեկնաբանություններ