Արևելյան ՈՒկրաինայի՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները հայտարարարել են, թե նոր պետություն են ստեղծում՝ Մալոռուսիա, որը ներառելու է ոչ միայն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները, այլև ողջ ՈՒկրաինան: Առաջարկվում է նոր պետության մայրաքաղաք հռչակել Դոնեցկը՝ Կիևին տալով «պատմական քաղաքի» կարգավիճակ: ՈՒկրաինայի նախագահը խստորեն քննադատել է հայտարարությունը՝ պնդելով, որ «ՈՒկրաինան մասնատելու Ռուսաստանի հերթական ծրագիրն է, որը երբեք իրականություն չի դառնա»:
Մոսկվան առայժմ չի արձագանքել: Նոր պետություն ստեղծելու այս ծրագիրը չեն պաշտպանել հարևան Լուգանսկի անջատողականները՝ կասկածելի որակելով գաղափարը: