Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը և Պուտինը Համբուրգում երկրորդ հանդիպում էլ են ունեցել՝ «կարճ զրույց» ճաշից հետո

Թրամփը և Պուտինը Համբուրգում երկրորդ հանդիպում էլ են ունեցել՝ «կարճ զրույց» ճաշից հետո
19.07.2017 | 23:13

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ՝ մասնավոր հանդիպումն են ունեցել Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ, որի մասին մինչ օրս չէր հայտարարվել: Սպիտակ տունը երեքշաբթի օրը հայտնել է, որ նախագահները Համբուրգում «կարճ զրույց» են ունեցել երկրների ղեկավարների համար նախատեսված ճաշից հետո: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մայքլ Էնթոնը հստակ չի նշել, թե որքան է տևել խոսակցությունը, սակայն հայտարարել է, որ պատահական էր և չպետք է որակվի որպես «հանդիպում» կամ նույնիսկ որպես պակաս արարողակարգային, սակայն պաշտոնական առանձնազրույց:

«Աղանդերի մատուցման ժամանակ տեղի ունեցած խոսակցությունը չպետք է հանդիպում որակվի»,- ասել է Էնթոնը: «Եվրասիա Գրուպ» քաղաքական խորհրդատվական ընկերության նախագահ Յան Բրեմերը հայտարարում է, որ խոսել է ճաշին ներկա երկու անձանց հետ և այլ պատկեր է ներկայացնում: Նրա խոսքով՝ Թրամփի և Պուտինի զրույցը տևել է մոտ մեկ ժամ, ներկա է եղել միայն ՌԴ նախագահի անձնական թարգմանիչը: Այս հարցի առնչությամբ Սպիտակ տունը հաղորդել է, որ Թրամփն օգտվել է Պուտինի թարգմանչի ծառայություններից, քանի որ ճաշին ներկա ամերիկյան կողմի թարգմանիչը ռուսերեն չի խոսել:


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «ֆեյք լուր» է համարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Համբուրգում կայացած գաղտնի հանդիպման լուրը: Թվիթերի իր էջում Թրամփը գրել է, որ մամուլը տեղյակ էր Մեծ քսանյակի առաջնորդների ընթրիքի մասին, որին նախագահներին և նրանց կանանց հրավիրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Թրամփի վարչակազմից Reuters-ին ասել են, որ ընթրիքի ընթացքում Թրամփն ու Պուտինը սովորական կարճ զրույց են ունեցել, այլ ոչ թե երկրորդ հանդիպում:

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ