Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վազգեն Մանուկյանը ծիծաղում է

Վազգեն Մանուկյանը ծիծաղում է
19.07.2017 | 23:15

Շատ ծիծաղելի է, երբ մի երկիր փորձում է արհեստական ձևերով, վարորդական իրավունքի վկայականը պատճառ բերելով՝ իր լեզուն պարտադրել այլ երկրի՝ հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը, թե Հայաստանում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տվեք, որ Հայաստանի վարորդական իրավունքի վկայականներն անցնեն Ռուսաստանի տարածքում:

«ՈՒղղակի ծիծաղելի է: Գիտե՞ք ինչն է զարմանալին. անգլերենը տարածվել է և դարձել միջազգային լեզու, օրինակ՝ Հնդկաստանում երկրորդ պետական լեզու է, բայց ոչ ոք դա չի պարտադրել, կյանքն է հանգեցրել դրան: Շատ ծիծաղելի է, երբ մի երկիր փորձում է արհեստական ձևերով, վարորդական իրավունքի վկայականը պատճառ բերելով՝ իր լեզուն պարտադրել այլ երկրի: Չնայած դա հնչել է բարձր պաշտոնատար անձի կողմից, դժվար է դա համարել Ռուսաստանի պաշտոնական կարծիք»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով, վարորդական իրավունքի վկայականը աշխարհի բոլոր երկրներում կարող ես օգտագործել. «1949-ին Ժնևում ստորագրվեց մի կոնվենցիա, ըստ որի՝ ստորագրող երկրներում գործում է ոչ թե ազգային վարորդական իրավունքը, այլ միջազգայինը: 1968-ին ընդունվեց Վիեննայի կոնվենցիան, որին միացան և Ռուսաստանը, և Հայաստանը: Ըստ Վիեննայի կոնվենցիայի, յուրաքանչյուր պետության ազգային վարորդական իրավունքը գործում է նաև այդ կոնվենցիային միացած մյուս պետություններում: Չնայած այդտեղ որոշ տարբերություններ կան:

Օրինակ՝ Բրազիլիան, որը նույնպես ստորագրել է Վիեննայի կոնվենցիան, պարտադրում է, որ ազգային վարորդական իրավունքի վկայականով իր երկիր գնալու դեպքում ունենաս նաև նոտարի կողմից թարգմանված և հաստատված պատճենը, ինչը նորմալ է, նման որոշ նրբություններ կարող են լինել, բայց դնել պետական հարց, ասել, որ դու պետք է Սահմանադրությունդ փոխես, որ քո վարորդական վկայականն իմ երկրում անցնի, ուղղակի ծիծաղելի է և անընդունելի»:

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ