ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում Նյու Յորքում՝ հայտնել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Վիեննայից լրագրողների համար կազմակերպված հեռուստակամրջի ընթացքում նա ասել է, որ համանախագահները առաջիկայում ևս ակտիվացնելու են իրենց ջանքերը:
«Որքանով տեղյակ եմ, նրանք պատրաստվում են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը Նյու Յորքում, որից հետո հնարավոր է նախապատրաստական որոշ քայլեր արվեն բարձր մակարդակի նոր հանդիպում անցկացնելու համար»,- ասել է նա: