Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ղարաբաղի ԱԺ հատուկ նիստում Բակո Սահակյանը վերընտրվեց Լեռնային Ղարաբաղի անցումային նախագահ:
Սահակյանի օգտին քվեարկեց 28 պատգամավոր: Նրա միակ մրցակից, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի օգտին ձայն տվեց 4 պատգամավոր: