Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Մալոռուսիայի» հայտարարությունը մտահոգել է ԱՄՆ-ին, ԵԱՀԿ-ին

«Մալոռուսիայի» հայտարարությունը մտահոգել է ԱՄՆ-ին, ԵԱՀԿ-ին
19.07.2017 | 23:28

ԱՄՆ պետդեպարտամենտը, ԵԱՀԿ-ը, ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման բանակցություններում ՌԴ պատվիրակ Բորիս Գրիզլովը մտահոգություն են հայտնել ՈՒկրաինայի արևելքում «Մալոռուսիա» («Փոքր Ռուսաստան») անվամբ պետություն հիմնելու հայտարարության առնչությամբ:


Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները հայտարարել են «Մալոռուսիա» պետություն ստեղծելու մտադրության մասին, որն ընդգրկելու է ոչ միայն նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքները, այլև ամբողջ ՈՒկրաինան:

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ