Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 20-21-ին պաշտոնական երկօրյա այց կկատարի ՈՒկրաինա: ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը քննարկվելիք թեմաներից մեկը լինելու է ՈՒկրաինայի արևելքում հակամարտության կարգավորումը, որի բանակցություններին Մինսկը օժանդակում է՝ հանդիպումների հարթակ տրամադրելով բանակցող կողմերին:
Ակնկալվում է, որ նախագահների հանդիպման արդյունքում կստորագրվեն երկկողմ համագործակցության մի շարք համաձայնագրեր: