Ռուսական «Սիստեմա» ընկերությունը տեխնիկական դեֆոլտ է հայտարարել 4 միլիարդ ռուբլի վարկային պարտավորությունների կապակցությամբ: Պատճառը Ռոսնեվտի հետ դատական վեճն է, որի պատճառով կալանք է դրված «Սիստեմայի» ակտիվների վրա: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անկախ տնօրեն է և պարգևատրումների ու կորպորատիվ կառավարման կոմիտեի նախագահը:
«Սիստեմային» է պատկանում ՄՏՍ ապրանքանիշը, որը մի քանի տարի առաջ դարձավ Հայաստանի բջջային երկրորդ օպերատոր ՎիվաՍելի սեփականատերը: