Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոսկվան հերքում է Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման լուրերը

Մոսկվան հերքում է Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման լուրերը
20.07.2017 | 20:54

Պաշտոնական Մոսկվան հերքում է ռուսական մամուլի հրապարակումները, թե Կրեմլը փորձում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպել: «Դա իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:


Ավելի վաղ «Իզվեստիան» գրել էր, թե Կրեմլը փորձում է նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել մինչև այս տարեվերջ, և որ շաբաթներ առաջ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ մասին առաջարկ է ներկայացրել կողմերին՝ Ավստրիայում տեղի ունեցած ԵԱՀԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ: Հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացնելու մասին: «Նախարարները համաձայնեցին իրենց նախագահներին փոխանցել այս տարի ավելի ուշ բարձր մակարդակի հանդիպման՝ համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց աջակցությունն առաջարկեցին այդ հանդիպումը կազմակերպելու հարցում»,- ասված է բրյուսելյան հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրապարակած հայտարարությունում:

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ