Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանագրերով դատախազության համակարգում կադրային փոփոխություններ են կատարվել:
Տիգրան Ամբարյանը նշանակվել է Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ, Զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից։
Արսեն Սիմոնյանը նշանակվել է գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
Սիսակ Խաչատրյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից։
Դավիթ Վեքիլյանը նշանակվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից։
Ռաֆայել Խաչատրյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ՝ ազատվելով Երևանի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից։
Արմեն Չիչոյանը նշանակվել է Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից։
Գրիգոր Էլիզբարյանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Լոռու մարզի դատախազի պաշտոնից։
Արսեն Մարտիրոսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազ՝ ազատվելով գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Սևակ Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ՝ ազատվելով գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Արթուր Զաքարյանը նշանակվել է գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից։
Կարեն Հարությունյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի պաշտոնից։
Արման Ասլանյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից։
Արթուր Անտոնյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից: