Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Թուրքիա այցելելուց

Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Թուրքիա այցելելուց
20.07.2017 | 20:59

Գերմանիայի ԱԳՆ-ն հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելելուց, զգուշացնելով, որ նրանք կարող են կանգնել ազատազրկման վտանգի առաջ: Բեռլինը արմատապես վերանայում է հարաբերությունները Անկարայի հետ՝ այսօր հայտարարել է ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը՝ տեղեկացնելով՝ Գերմանիան դիտարկում է Անկարայի նկատմամբ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցների հարցը:

Կանցլեր Անգելա Մերկելը «անհրաժեշտ և անխուսափելի է որակել այս քայլերը»: Հուլիսի սկզբին Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում կալանավորել էին վեց իրավապաշտպանների, այդ թվում` Գերմանիայի մի քաղաքացու՝ ահաբեկչությանն աջակցելու կասկածանքով:
Բեռլինը անհեթեթ է որակում մեղադրանքները, չբացառելով, որ ԵՄ-ն կարող է սառեցնել ֆինանսական օգնությունը Թուրքիային՝ մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու համար:

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ