Ֆիրդուսի տոնավաճառի հարակից տարածքի բնակիչներն այսօր կառավարության շենքի մոտ էին։ Նրանք պահանջում էին հստակեցնել, թե իրենց տները ևս խանգարելու են շինարարությանը։
«Շուկան ապամոնտաժեն, հետո էլ անցնելու են մեր տներին։ Բուլդոզերը կգցեն, մեր տները կքանդեն, մեզ էլ կգցեն փողոցները»,- կարծում են բնակիչները: «Մենք հասկանում ենք, որ քաղաքը պետք է բարելավել, բայց թող մեզ էլ նորմալ փոխհատուցեն, մենք էլ իրենց օրհնենք ու գնանք։ Թող ասեն, թե ի՞նչ է սպասում մեզ»։