Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին:
Պաշտոնի ստանձնման օրից հետո 20 օրում նախագահը պետք է ձևավորի կառավարություն և հայտարարի կառավարության կազմը՝ ի տարբերություն նախորդ հետընտրական զարգացումների, երբ խորհրդարանը մասնակցում էր կառավարության ձևավորմանը: Կառավարության կազմավորումից հետո 20- օրյա ժամկետում նորընտիր նախագահը հրապարակում է կառավարության գործնեության ծրագիրը:
Արցախում սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով պայմանավորված ԱԺ-ում ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ: