Ռամ Նաթ Քովինդը, որին առաջադրել էր կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտին» (Հնդկաստանի ժողովրդական կուսակցություն), ընտրվել է Հնդկաստանի նախագահ՝ հաղորդել է ընտրական հանձնաժողովը: NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Քովինդը հավաքել է ձայների 65 տոկոսը:
Նա 1950-ից 14-րդ նախագահն է: Քովինդը դարձել է դալիթներից սերած երկրորդ նախագահը. Հնդկաստանում այսպես են կոչում անձեռնմխելիների ստորին կաստաների անդամներին: Երկրի գործող նախագահ Փրանաբ Մուքերջիի լիազորությունները լրանում են հուլիսի 24-ին, պետության ընտրյալ ղեկավարը պաշտոնը կստանձնի հաջորդ օրը: