ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ՝ իր մտահոգությունը հայտնելով հայտնի իրավապաշտպանների թուրքական բանտում պահելու փաստի առնչությամբ:
«Ահաբեկչության մեջ մեղադրանքները պետք է հիմնավորվեն լուրջ ու հստակ ապացույցներով, որպեսզի չլինի կամայականության մթնոլորտ, որը հանգեցնում է վախի, ինքնագրաքննության, ահաբեկում է Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը»,- նշել է Յագլանդը: Նա մտահոգություն է հայտնել նաև ակադեմիկոս Նուրիյե Գյուլմենի և ուսուցիչ Սեմիհ Օզաքչայի կալանքի փաստի առնչությամբ, որ հայտարարված հացադուլի պայմաններում առողջական ծանր վիճակում են հայտնվել: