Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էդուարդ Շարմազանով. Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևէ մի պետությանը լավություն անելու համար

Էդուարդ Շարմազանով. Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևէ մի պետությանը լավություն անելու համար
21.07.2017 | 10:36

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական, արտաքին քաղաքական հարցեր՝ երեկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։


Անդրադառնալով ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, թե ռուսերենը Հայաստանում պետք է պաշտոնական կարգավիճակ ստանա, ՀՀԿ խոսնակն ասաց, որ դա քննարկման ենթակա հայտարարություն չէ։ «Ամոթ էլ է դրա մասին քննարկումներ ծավալելը, Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է ու միակ պաշտոնական լեզուն մնալու է հայերենը»,- նշեց Շարմազանովը։


Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի հայտարարություններին, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, Շարմազանովն ասաց, թե իր համար նորություն չէ, որ «Ելք» դաշինքի որոշ գործիչներ, կոնկրետ, «Լուսավոր Հայաստանը» իր քաղաքական պլատֆորմում չեն ողջունում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցումը։ «Դա իրենց խնդիրն է, բայց ես պետք է նշեմ, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին լոկ քաղաքական որոշում չէր միայն, դա որոշում է, որն ամրագրված է հստակ տնտեսական հաշվարկներով ու եթե կան քաղաքական ուժեր, ովքեր նման կոչեր են անում, ավելի լավ կլինի ոչ թե զգացմունքային, էմոցիոնալ հարթության վրա խոսեն, այլ կոնկրետ այլընտրանք առաջարկեն»,- ասաց Է. Շարմազանովը։ Նա ընդգծեց՝ Հայաստանը միացել է 170- միլիոնանոց շուկայի։ «23 տոկոսով ավելացել է արտահանումը, ավելացել է նաև զբոսաշրջիկների թիվը, որի մեծամասնությունը ԵԱՏՄ երկրներից է, Արցախի Հանրապետություն է ավելացել զբոսաշրջիկների թիվը, որոնց մեծ մասը կրկին ԵԱՏՄ երկրներից է, մենք չպիտի կատարենք քաղաքական հայտարարություններ առանց լուրջ հիմնավորումների»,- հավելեց նա:


Շարմազանովի խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամագրումը դրական է, նոր ներդրողներ ներգրավելու շատ լավ ակումբ է: Նա համաձայնեց, որ խնդիրներ, ինչպես ամեն մի միությունում, այստեղ էլ կան ու կարող են լինել: «Իսկ ո՞ր միությունում խնդիրներ չկան, ԵՄ-ո՞ւմ, ՆԱՏՕ-ո՞ւմ: Թող մեր ընդդիմադիր գործընկերներն էլ հաշվարկներ անեն, մենք ունենք հստակ մեր հաշվարկները, եթե նրանք էլ ունեն, թող հստակ ներկայացնեն այդ հաշվարկները, և եթե կարող են կոմպենսացնել վնասները, թող ցույց տան»,- ասաց նա: Է. Շարմազանովը նաև հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ին միանալուն միայն ՀՀԿ-ն չէ կողմ քվեարկել, այլ խորհրդարանի մեծամասնությունը:
«Իսկ գյուղացիներին ու քաղաքացիներին հարցրե՞լ են, եթե դուրս եկանք, տնտեսություններն ինչքան վնասներ են կրելու, եթե կարող են չեզոքացնել, խնդիր չկա»,- նշեց նա և հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում սահմանին գազի գինը մի քանի անգամ իջել է: «Ի վերջո, ՀՀ-ն չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևէ մի պետությանը լավություն անելու համար, սա արել ենք՝ հաշվի առնելով մեր պետական շահը»,- հավելեց ՀՀԿ խոսնակը։

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ