ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որ անձնագրի վավերականության ժամկետը չերկարաձգելու օրենքի նախագիծը չի վերաբերում մինչ այդ երկարաձգված քաղաքացիների անձնագրերին։
«ՀՀ կառավարության կողմից 2017 թ. հուլիսի 20-ին ընդունվել է որոշում, համաձայն որի այն ուժի մեջ մտնելուց հետո այլևս չեն երկարաձգվելու հին նմուշի, այսինքն` ոչ բիոմետրիկ անձնագրերի վավերականության ժամկետները: Տեղեկացնում ենք, որ անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու արգելքը տարածվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: Եթե անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է մինչ որոշումն ուժի մեջ մտնելը, այդ փաստաթղթերը համարվում են վավեր մինչև անձնագրում ժամկետի երկարաձգման կնիքի վրա նշված ամսաթվի ավարտը»,- նշված է գրառման մեջ։