Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

26 օրում Սևանա լճի ջրի մակարդակն իջել է 8 սմ-ով

26 օրում Սևանա լճի ջրի մակարդակն իջել է 8 սմ-ով
22.07.2017 | 13:01

Ընդամենը 26 օրում Սևանա լճի ջրի մակարդակն իջել է 8 սմ-ով, այս մասին տեղեկացնում է

ԷկոԼուրը։ 2017թ.-ին Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը հասավ հունիսին: Հունիսի 26-ից լճի մակարդակը սկսեց իջնել` հուլիսի 21-ի դրությամբ կազմելով 1900.83մ:

Լճի մակարդակի անկումը պայմանավորված է Սևանից ոռոգման համար իրականացվող ջրառով: Արդեն իսկ Սևանա լճից բաց է թողնվել 141.595 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորվող արտահոսքն է:

Սևանա լիճ ջրի մուտքը կազմում է 95.414 միլիոն խմ, որից 15.396 միլիոն խմ-ն ստորգետնյա հոսքն է, 80.018 միլիոն խմ-ն Արփա-Սևան ջրատարով հոսքը:

«Արփա-Սևան» ջրատարով հուլիսի 5-ից սկսած Սևանա լիճ ջուր չի հոսում: «Արփա-Սևան» ջրատարով Սևան ջուր է տեղափոխվել ընդամենը 3 ամիս` ապրիլից մինչև հուլիսի սկիզբը: Մինչդեռ այս ջրատարը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` գումարային 250 միլիոն խմ ջուր տարեկան:

Դիտվել է՝ 2847

Մեկնաբանություններ