Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սպիտակ տան խոսնակը հրաժարական է ներկայացրել

Սպիտակ տան խոսնակը հրաժարական է ներկայացրել
22.07.2017 | 15:59

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ՈՒոլ Սթրիթի ֆինանսիստ Էնթոնի Սքարամուչիին Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն է նշանակել: Ընդդիմանալով նախագահի այս նշանակմանը՝ Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հրաժարական է ներկայացրել, հաղորդում է «Նյու Յորք Թայմսը»:


Սփայսերը համատեղում էր Սպիտակ տան խոսնակի և հաղորդակցության տնօրենի պաշտոնները, երբ մայիսին՝ Մայքլ Դաբկեի հրաժարականից հետո վերջին պաշտոնը թափուր էր մնացել: Սքարամուչին այժմ աշխատում է Export-Import բանկում և Սպիտակ տանը իր աշխատանքը կսկսի օգոստոսին, հայտնել է ԱՄՆ վարչակազմը:

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ