ԱՄՆ-ը չի պահանջում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականը որպես այդ երկրում վեց տարի շարունակվող պատերազմի քաղաքական կարգավորման մաս՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Թոմ Բոսեթը: «Ես չեմ կարծում, թե մեզ համար կարևոր է ասել, որ նախ Ասադը պետք է հեռանա»,- նշել է Թրամփի խորհրդականը Կոլորադո նահանգի Ասփեն քաղաքում անվտանգության հարցերով ֆորումի ժամանակ:
«ԱՄՆ-ը, ամեն դեպքում, ինչ-որ պահի կցանկանար տեսնել Ասադի հրաժարականը՝ դա մեզ համար ցանկալի արդյունք կլիներ»,- հավելել է Բոսեթը: