Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտական ազգային ինստիտուտը գրանցել է 4.2 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ՝ հայտնում է Corriere della Sera-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 14 կմ խորության վրա՝ Ամատրիչե քաղաքի մոտ, որը խիստ տուժել է անցած տարվա հզոր երկրաշարժից։ Այն ժամանակ տարերքի հետևանքով զոհվել էր 298 մարդ։ Մոտակա բնակավայրերի բնակիչները զգացել են ցնցումները։ Փլուզումների ու տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։