ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք քննարկել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցեր:
«Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծման ուղիներ փնտրելուն, և, իհարկե, կխոսենք, թե ինչպես են զարգանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները»,- հայտարարել է Պուտինը: Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ նմանատիպ հանդիպումներն անհրաժեշտ են ոչ միայն երկու երկրների միջև հարաբերությունների խորհրդատվությունների, այլև համաշխարհային քաղաքականության և անվտանգության ամրապնդման համար: