«Bild»-ը հրապարակել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի նամակը՝ Գերմանիայում ապրող թուրքերին: Գերմաներեն ու թուրքերեն երկլեզու ուղերձում Գաբրիելն անդրադարձել է վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարվածության պատճառներին և Գերմանիայի որդեգրած դիրքորոշմանը:
«Սիրելի թուրք քաղաքացիներ: Ձեզ դիմում եմ Դաշնային ողջ կառավարության անունից: Դուք ևս զգում եք Թուրքիայի հետ հարաբերություններում այսօր ունեցած դժվարությունները: Գերմանիան ձեր հայրենիքն է, բայց միևնույն ժամանակ Թուրքիան ևս շատերիդ հայրենիքն է: Այդ պատճառով էլ ուզում եմ նշել՝ գերմանացիների և թուրքերի բարեկամությունը մեծ արժեք ունի: Մենք միշտ ջանք ենք գործադրել Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար, քանի որ գիտենք դրանց կարևորությունը ձեզ համար: Սակայն հիմա Թուրքիայում անմեղ գերմանացի քաղաքացիներ են կալանավորված: Իբրև գերմանական կառավարություն, չենք կարող չարձագանքել և անտեսել այս հանգամանքը: Պարտավոր ենք պաշտպանել մեր քաղաքացիներին»,- ասված է Գաբրիելի նամակում: