Պաղեստինի իշխանությունները հայտարարել են բոլոր մակարդակներում Իսրայելի հետ կապերը սառեցնելու մասին՝ հայտարարել է Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը` ուրբաթ երեկոյան խորհրդակցության ավարտին:
Այս քայլին նախորդել են Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի մերձակայքում ծավալված բախումները, որոնց ընթացքում իսրայելցի զինվորականները երեք պաղեստինցի ցուցարար էին սպանել: Մինչ այդ, մի քանի իսրայելցի արաբներ զինված հարձակում էին գործել իսրայելցի իրավապահների վրա, սպանելով նրանցից երկուսին: