Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արմեն Աշոտյան. Ադրբեջանին զենք տրամադրելու մասին Մոսկվայի բացատրությունները քննադատության չեն դիմանում

Արմեն Աշոտյան. Ադրբեջանին զենք տրամադրելու մասին Մոսկվայի բացատրությունները քննադատության չեն դիմանում
23.07.2017 | 16:35

Ռուսական կողմի բացատրությունները՝ Ադրբեջանին սպառազինության շարունակվող մատակարարումների վերաբերյալ, քննադատության չեն դիմանում և համոզիչ չեն՝ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


«Պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներում մեր ռուս գործընկերների հետ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի ամենակնճռոտ հարցը մնում է Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման շարունակականությունը»,- ասաց Աշոտյանը, ընդգծելով՝ ռուսական կողմի հիմնավորումները, թե դա բացառապես տնտեսական գործարք է կամ հնարավորություն՝ վերահսկելու Ադրբեջանի ռազմատեխնիկական պոտենցիալն ու տարածաշրջանային կայունությունը, իհարկե, «մեր տեսակետից քննադատության չեն դիմանում»:


Հունիսին և հուլիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել Хризантема-С հակատանկային հրթիռային համալիրներ և ТОС-1А Солнцепек ծանր հրանետի մոտ 200 հրթիռ: Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի համաձայն, 2011-2016-ին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին բաժին է հասել ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4 %-ը: «Ռուսական կողմի հիմնավորումները մեր կողմից իհարկե քննարկումների առարկա են և համոզիչ չեն»,- ասաց Աշոտյանը:


«Մեր ռազմավարական գործընկերությունը, ռազմավարական դաշնակցային հարաբերությունները չեն ենթադրում մեր արտաքին քաղաքական օրակարգերի 100- տոկոսանոց համընկնում, սա խնդրում եմ՝ ֆիքսեք: Եվ ոչ մի երկրի հետ, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Հայաստանը չունի արտաքին քաղաքական օրակարգի բացարձակ համընկնում: Սա ակնհայտ ճշմարտություն է»,- լրագրողների հետ հանդիպմանը նաև հայտարարեց իշխող ՀՀԿ փոխնախագահը:

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ