Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ավիգդոր Էսքին. Էրդողանն առանձնանում է ստոր ու ոչ դիվանագիտական պահվածքով, որը երբեմն մոտ է հիստերիային և նույնիսկ ռեկետին

Ավիգդոր Էսքին. Էրդողանն առանձնանում է ստոր ու ոչ դիվանագիտական պահվածքով, որը երբեմն մոտ է հիստերիային և նույնիսկ ռեկետին
23.07.2017 | 16:37

Գերմանիայի նկատմամբ Թուրքիայի վերջին քայլերն ակնհայտորեն շանտաժ են՝ ասել է իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսքինը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն առանձնանում է ստոր և ոչ դիվանագիտական պահվածքով, որը երբեմն մոտ է հիստերիային և նույնիսկ ռեկետին: «Էրդողանը 5 մլրդ դոլար ստացավ Եվրամիությունից՝ Եվրոպա սիրիացի փախստականներին ուղարկելուց հրաժարվելու դիմաց: Նա չափազանց կսրի Գերմանիայի հետ հարաբերությունները, իսկ հետո որոշակի փոխզիջման կգնա, որ խուսափի պատժամիջոցներից և Գերմանիայի ու Եվրամիության կողմից խիստ միջոցներից»,- ընդգծեց Ավիգդոր Էսքինը:

Խոսքը դիվանագիտական էթիկայի տեսանկյունից ոչ նորմատիվ պահվածքի մասին է: «Էրդողանը երբեք աչքի չի ընկել համարձակությամբ: Նա իմպուլսիվ է, բայց միշտ նահանջում է, երբ իրական վտանգ է զգում: Երբեմն նա նմանվում է տարեց հիստերիկ կնոջ, որը հիստերիա է բարձրացնում, իսկ հետո հարևաններից տուրք է հավաքում ժամանակավոր լռության համար»,- ասաց քաղաքագետը: Անդրադառնալով Գերմանիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին ՆԱՏՕ-ին Թուրքիայի հետագա անդամակցության հարցին՝ քաղաքագետը նշեց. «Առայժմ փոփոխություններ ակնկալել պետք չէ: Էրդողանը պատրաստ չէ լիարժեք կոնֆլիկտի»:

Դիտվել է՝ 3527

Մեկնաբանություններ