Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ո՞վ կընտրվի Պոլսո պատրիարք

Ո՞վ կընտրվի Պոլսո պատրիարք
23.07.2017 | 16:40

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ Պոլսո պատրիարքի ընտրությունների համար ձևավորված նախաձեռնող խումբը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացը: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները կարող են անցկացվել 2017-ի նոյեմբերին՝ ասել է Ստամբուլի «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:


Նա կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները չեն կարող միջամտել գործընթացին, եթե Էրդողանը իր նախընտրած թեկնածուին մատնանշի, անհավանական է, որ այդ թեկնածուն ընտրվի: Այս պահին դեռ պաշտոնապես չեն հրապարակվել պատրիարքի թեկնածուների անունները, շրջանառվում է չորսի՝ Արամ Աթեշյանի, Սահակ Մաշալյանի, Գարեգին Բեքչյանի, Սեպուհ Չուլջյանի թեկնածությունը:
Բագրատ Էստուկյանի դիտարկմամբ՝ Արամ սրբազանը կլինի թեկնածու, բայց պատրիարք ընտրվելու ավելի մեծ հնարավորություն ունի Սեպուհ սրբազանը: Արամ Աթեշյանը դեռ Ստամբուլում չէ, բայց նրանով հետաքրքրություն այլևս չկա:


«Մի քանի մարդ կա, որ աշխատում է ի նպաստ իրեն, բայց շատ մեծ աջակցություն չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե թուրքական իշխանությունները շարունակեն աջակցել Արամ Աթեշյանին, հանրությունը ճիշտ հակառակ վերաբերմունք կունենա թեկնածուի նկատմամբ:
Արամ Աթեշյանից հետո պատրիարքությունում չարաշահումներ հայտնաբերվե՞լ են հարցին, Բագրատ Էստուկյանը պատասխանել է, որ եկեղեցին սովորաբար նման հարցերը չի հրապարակում: Թեկնածուներից ո՞ւմ կաջակցի Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը՝ Բագրատ Էստուկյանը դժվարացավ ասել: Հանձնախումբը գործում է բաց և թափանցիկ, ամեն ինչ հանրայնացվում է:

Դիտվել է՝ 3572

Մեկնաբանություններ