«Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռբքերումը կարող է մտահոգել ԱՄՆ-ին»,- Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում համաժողովում հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:
«Թուրքիայի կողմից C-400-ի ձեռքբերման մասին տեղեկություններ հայտնվել էին մամուլում և հերքվել: Բայց, եթե Անկարան անուհանդերձ որոշի գնել ռուսական արտադրության համակարգերը, դա կառաջանցի ամերիկյան կողմի լուրջ մտահոգությունը»,- ասել է Դանֆորդը:
Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Ֆիքրի Իշիքն անցած շաբաթ էր հայտարարել, որ ռուսական և թուրքական կողմերը գրեթե ամբողջությամբ կարողացել են ավարտել C-400 ի վաճառքի շուրջ բանակցությունները: Անկարան 2,5 միլիարդ դոլար կվճարի ռուսական C-400 համակարգերի համար։ Գործարքով նախատեսված է Անկարային երկու C-400 համակարգերի տրամադրում, ևս երկուսի արտադրության կազմակերպում Թուրքիայում։ Խոսքը ոչ միայն համակարգերը, այլև արտադրության տեխնոլոգիան ձեռք բերելու մասին է: