Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էդվարդ Նալբանդյանը Լեռնային Ղարաբաղում է

Էդվարդ Նալբանդյանը Լեռնային Ղարաբաղում է
25.07.2017 | 01:26

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղ և հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:


Հայաստանի արտգործնախարարն ու Ղարաբաղի նախագահը հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով պայմանների ստեղծման ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շուրջ: Նալբանդյանը նաև ներկա է գտնվել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ