Լեհաստանում 8-րդ օրն է` շարունակվում են բողոքի ակցիաները խորհրդարանի ընդունած օրենքի նախագծի դեմ, որը իշխող ուժին հնարավորություն է տալիս ազդել դատական համակարգի վրա։ Կիրակի օրը Վարշավայում, նախագահական նստավայրի դիմաց հանրավահաքի մասնակիցները՝ Լեհաստանի և Եվրամիության դրոշներով, պահանջում էին նախագահից արգելափակել նախագիծը։
Խորհրդարանի ընդունած օրինագիծը ենթադրում է Գերագույն դատարանի դատավորների պաշտոնանկություն՝ բացի նրանցից, ում նշանակել է նախագահը։ Նոր դատավորներին ընտրելու հնարավորությունը տրվելու է արդարադատության նախարարին, որ միաժամանակ գլխավոր դատախազն է։ ԵՄ-ն քննադատել է նախագիծը՝ պնդելով, որ սպառնում է դատական իշխանության անկախությանն ու օրենքի գերակայությանը։ Նախագիծն օրենքի ուժ կստանա, եթե նախագահը ստորագրի։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արգելափակել է դատական համակարգի բարեփոխումներ նախատեսող երեք օրինագծերից երկուսը:
«Ես որոշեցի վետո դնել Գերագույն դատարանի և Արդարադատության ազգային խորհրդի ձևավորմանը վերաբերող օրինագծերի վրա, դրանք հետ ուղարկելով Սեյմ` խորհրդարանի ստորին պալատ»,- հայտարարել է Լեհաստանի նախագահը: