Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Նորմանդական խումբը» կոչ է արել անհապաղ վերջ տալ զինադադարի խախտումներին Արևելյան ՈՒկրաինայում

«Նորմանդական խումբը» կոչ է արել անհապաղ վերջ տալ զինադադարի խախտումներին Արևելյան ՈՒկրաինայում
25.07.2017 | 17:57

Գերմանիան հայտարարել է, որ «Նորմանդական խումբը» կոչ է արել անհապաղ վերջ տալ զինադադարի խախտումներին Արևելյան ՈՒկրաինայում, որտեղ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները պատերազմում են ուկրաինական զինված ուժերի դեմ։ Չորս երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների երկու ժամ տևած հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրությունում նշված է, որ հակամարտող կողմերի միմյանցից հեռացումն ու ծանր զինտեխնիկայի դուրսբերումը առաջնային է։


2015 -ի խաղաղության ծրագրով, որ հայտնի է որպես Մինսկի համաձայնագիր, առայժմ չի հաջողվում դադարեցնել բախումները Արևելյան ՈՒկրաինայում, որոնց հետևանքով 2014-ի ապրիլից 10 հազարից ավելի մարդ է զոհվել։

Դիտվել է՝ 1657

Մեկնաբանություններ