Իսրայելը հայտարարում է, որ կհեռացնի մետաղորսիչ սարքերը Երուսաղեմի մահմեդական սրբավայրի տարածքից: Վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության հայտարարությունում նշվում է, որ այդ սարքերը կփոխարինվեն անվտանգության այլ միջոցներով, որոնց վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Իսրայելի իշխանությունները մետաղորսիչ սարքերը տեղադրել էին Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի տարածքում հուլիսի 21-ին, հուլիսի 14-ին երկու ոստիկանի սպանվելուց հետո։
Սարքերի տեղադրումն առաջացրել էր մահմեդական բնակչության զայրույթն ու պատճառ դարձել բռնությունների, որոնց ընթացքում առնվազն ութ մարդ է սպանվել։