Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ իր կառավարությունը չի դադարեցնելու Կատարի շրջափակումը՝ անկախ ճգնաժամի դադարեցմանն ուղղված այլ երկրների ջանքերի, հայտնում է Reuters-ը:
«Եգիպտոսը պահպանելու է իր դիրքորոշումը և այս հարցում զիջումների չի գնալու: Մեր համառությունը, մեր դիրքորոշումը և այս շրջափակումն ինքնին ճնշում են»,- հայտարարել է աս-Սիսին: