Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,56 տոկոսով՝ հասնելով 46,60 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,37 տոկոսով՝ հասնելով 48,85 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: