Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ չի տեսնում ոչ մի պատճառ Անկարայի ու Մոսկվայի միջև ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ բանակցությունների առնչությամբ Վաշինգտոնի կողմից անհանգստության համար: ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարն ասել էր, որ ռուս-թուրքական գործարքը կառաջացնի Վաշինգտոնի անհանգստությունը։
«Ինչու պետք է առաջացնի անհանգստություն։ Ցանկացած երկիր պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկի իր անվտանգության ապահովման համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նա ընդգծել է, որ ռուսական ու թուրքական գերատեսչություններն այժմ բանակցում են, և վստահություն է հայտնել, որ Թուրքիան «կանի այդ քայլը»։