Մենք չունեն իրավունք թողնելու ԼՂ հակամարտության լուծումը մեր թոռներին՝ հայտարարել է միջազգային հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բարդ է արդեն երեք տասնամյակ։ Բոլորս գիտենք 2009-ի Մադրիդյան սկզբունքները, հիշում ենք Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ոչ հեշտ բանակցային ռաունդները, որոնք անցկացվել են ռուսական ղեկավարության մասնակցությամբ։ Այդ հանդիպումների ընթացքում վճռվել են հարցեր, որոնք մենք մեր երեխաներին ու թոռներին թողնելու իրավունք չունենք»,- ասել է Սլուցկին «Վեստնիկ Կավկազա» պարբերականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունն անհրաժեշտ է լուծել ներկա քաղաքական գործիչների օգնությամբ։