Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը քննարկում է վիճելի փաթեթը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը քննարկում է վիճելի փաթեթը
25.07.2017 | 18:34

Թուրքիայի Մեջլիսի լիագումար նիստում քննարկվում է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը, որ արդեն ընդունել է Թուրքիայի սահմանադրական հանձնաժողովը: Ըստ այդմ՝ այսուհետ արգելվելու է նաև ամբիոնից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին՝ հայտնում է Diken գործակալությունը:

Փաթեթին դեմ հանդես եկող քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Օզգյուր Օզելը, մոտենալով ամբիոնին, ի նշան բողոքի ծածկել է սև կտորով: Պատգամավորը հայտարարել է, որ ներկայացվող առաջարկը հակասահմանադրական է: «Դուք այս առաջարկով խլում եք պատգամավորների խոսքի ազատությունը: Սա Մեջլիսը 250 տարով հետ կտանի»,- հայտարարել է պատգամավորը: Ներքին կանոնակարգի մասին օրենքների փաթեթի քննադատությամբ են հանդես եկել նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները: Պատգամավոր Միթհաթ Սանջարը նշել է, որ ներկայացվող առաջարկը երկու նպատակ ունի. «Առաջինը՝ խորհրդարանում ընդդիմությանը չեզոքացնելն է, առանց ընդդիմություն խորհրդարան ստեղծելը: Երկրորդ նպատակը միաձայն խորհրդարան և հետևաբար միաձայն հասարակություն ստեղծելն է»:
Մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթի պաշտպանությամբ են հանդես եկել իշխող «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» խմբակցությունները: Հուլիսի 25-ին Մեջլիսը կշարունակի փաթեթի քննարկումները:

Դիտվել է՝ 2818

Մեկնաբանություններ