Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները կքննարկի հուլիսի 26-ին

Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները կքննարկի հուլիսի 26-ին
26.07.2017 | 10:06

Եվրահանձնաժողովի կոլեգիան հուլիսի 26-ին կքննարկի Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Իրենց կարծիքը կհայտնեն ԵՀ ղեկավարի Էներգամիության գծով տեղակալ Մարոշ Շեֆչովիչը և էներգետիկայի ու կլիմայի փոփոխությունների հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Քանյեթեն, հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

«Կոլեգիան կքննարկի Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Զեկույցը կպատրաստեն ԵՀ փոխնախագահ, առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը, եվրահանձնակատարներ Մարոշ Շեֆչովիչը և Միգել Արիաս Քանյեթեն»,- հայտարարել է նա: Ավելի վաղ ԵՀ-ն ԱՄՆ-ին կոչ է արել միակողմանի արգելող միջոցառումները համաձայնեցնել գործընկերների հետ և զգուշացրել է ԵՄ էներգետիկ անվտանգության համար պատժամիջոցների փաթեթի հնարավոր բացասական հետևանքների մասին:

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ