Հնդկաստանի նախագահ Ռամ Հաթհ Քովինդը, որ ընտրվել էր հուլիսի 17-ին, երդում է տվել և պաշտոնապես ստանձնել պաշտոնը: Երդմնակալության արարողությունը հեռարձակվել է տեղի հեռուստատեսությամբ, կայացել է խորհրդարանի կենտրոնական նախասրահում, ուր Քովինդն արդեն նախկին նախագահ Փրանամ Կումար Մուքերջիի հետ ժամանել է նախագահական նստավայրից:
Արարողությունը նախագահել է Գերագույն դատարանի նախագահ Ջանդիշ Սինգհ Կեհարը: Երդմնակալության արարողությունից հետո Քովինդը դիմել է ներկաներին՝ երկրի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին ու բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ օտարերկրյա դիվանագետներին: