Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Փոլ Մանաֆորտը ցուցմունքներ է տվել Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում

Փոլ Մանաֆորտը ցուցմունքներ է տվել Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում
27.07.2017 | 00:56

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտը հանդիպել է Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: Ըստ Associated Press-ի՝ նրա ցուցմունքները վերաբերել են ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ 2016-ի հունիսին կայացած հանդիպմանը: Սենատի հանձնաժողովում Մանաֆորտը համաձայնել է լրացուցիչ հանդիպում ունենալ: Փոլ Մանաֆորտը գործարար կապեր է ունեցել ՈՒկրաինայի նախկին ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:


Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը ծանուցագիր էր ուղարկել Մանաֆորտին՝ հրավիրելով մասնակցելու ԱՄՆ-ի 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը հետաքննող լսումներին: Սակայն հանձնաժողովը երեկ երեկոյան հետ է կանչել ծանուցագիրը, նկատի ունենալով, որ նա համաձայնել է համագործակցել հետաքննության հետ:

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ